Արցախցի ընտանիքը երեք անչափահաս երեխաների հետ դրսում մնալու վտանգի առջև է. ահազանգ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:20 04-02-2024
52-ամյա Նունե Բալասանյանը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է բռնի տեղահանվել։ Երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Արցախցի ընտանիքը երկու ամիս է՝ չի ստացել դրամական աջակցություն և չի կարողանում վճարել վարձակալած բնակարանի վարձը։

Տիկին Նունեն ասում, որ շատ շուտով իր ընտանիքը դրսում կմնա, որովհետև տան վարձը չեն կարողանում տալ։ Առողջական խնդիրները շատ են, գումարի առյուծի բաժինը դեղորայքի վրա է ծախսվում։ Նունե Բալասանյանի երեք անչափահաս երեխաներն էլ հաշմանդամություն ունեն, ընտանիքը գոյատևում է հիմնականում նպաստ-թոշակով, որը հունվարից չեն ստացել։

Արցախցի կինն ասում է, որ զանգել է Սոցապնախարարության թեժ գծին, բայց ոչ մի հստակ պատասխան, հույս չեն տվել։

Նշենք, որ օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազարական դրամի չափով աջակցության հունվար ամսվա վճարումները նախատեսված է ամբողջացնել մինչև փետրվարի 7-ը։

Մանրամասները`տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի