Որովհետև տգետ են․ հարցում ՝ կուսության ստուգման մասին

Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 03-02-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

ՀՀ իշխանական երեք պատգամավորներ՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վադանյանը նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ կետ կա, որով արգելվում է կուսության ստուգումը։ Ըստ պատգամավորների՝ օրենսդրական արգելքն ընդհանրապես ֆիզիկական բռնության մասին է, և կուսության ստուգումը նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։

Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ ՔՊ-ականների կողմից ներկայացված նախագիծը քննադատեցին, նշելով, որ այս պահին մեր երկիրն ավելի կարևոր խդիրների լուծման կարիք ունի։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ինչո՞ւ է դա նրանց այսօր հուզում։

Հարցվածներից մեկն այսպես պատասխանեց․ «Որովհետև տգետ են, բաներ կան, որ չի արելի խառնվել, ընտանեկան կյանքի մեջ, եթե սեռական բռնություն լինի, դա ուրիշ բան, բայց աղջկա կյանքն է, ի՞նչ գործ ունեք դրա հետ»։

Մի կին էլ ասաց, որ ՔՊ-ականներն ուզում են նմանվել Եվորպային։

Մանրամասները՝ տեսանյութում։