Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը
copy image url

Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Ներքին 1 տարի առաջ - 21:31 02-02-2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին այցելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանի կողմից ընդգծվել է պետական համակարգում տեղեկատվական և ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների, ինստիտուցիոնալ ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և տնօրենի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական և հանրային հաղորդակցության ոլորտում իրականացված միջոցառումների և կատարված աշխատանքի մասին:

Նշվում է, որ ամփոփիչ հաշվետվության մեջ զեկուցվել են արարողակարգային և պաշտոնական լուսաբանումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նախագծերին, միջոցառումներին՝ այդ թվում պետական և միջազգային մակարդակի, հանրային իրազեկման նոր մեխանիզմների ներդրման ու փորձագիտական գործունեությանն առնչվող աշխատանքները: