Կուսության ստուգումը խնդիր է, որի մասին պետք է բարձրաձայնել․ ՔՊ-ական պատգամավոր
copy image url

Կուսության ստուգումը խնդիր է, որի մասին պետք է բարձրաձայնել․ ՔՊ-ական պատգամավոր

Ներքին 1 տարի առաջ - 17:53 01-02-2024
Կուսության ստուգումը ևս ներառվում է ֆիզիկական բռնության մեջ, մեր առաջարկած օրենսդրական փաթեթները օրենսդրական արգելք են դնում դրա նկատմամբ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Լրագրողները հարց ուղղեցին պատգամավորին՝ ինչ ահազանգերի կամ վիճակագրության վրա են հիմնվել՝ օրենսդրական փաթեթները մշակելիս, ինչին Վարդանյանը պատասխանեց․

«Ոչ միայն բժշկական հաստատություններից կան նման ազդակներ, այլ նաև հասարակական կազմակերպություններից։ Քիչ առաջ, երբ քննարկում էինք, մեր գործընկերներից մեկը կոնկրետ դեպք պատմեց՝ իր ծանոթի հետ կապված

Լրագրողի հարցին՝ իր կարծիքով տարածվա՞ծ են արդյոք նման դեպքերը, պատգամավորը ասաց․

«Իհարկե, ես կարծում եմ դա խնդիրներից մեկն է ու մշակութային կարևոր փոփոխություն, ու այո պետք է կարողանանք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակության մեջ»։

Անդրադառնալով փոփոխությունների փաթեթում ընտանիքում զուգընկեր և զուգընկերուհի տերմինների ավելացմանը, Վարդանյանը ասաց․

«Այդ սահմանումները տրված են, որովհետև մինչ այդ ընտանեկան բռնության մասին օրենքը կարողանում էր պաշտպանել մարդկանց, ովքեր գրանցում ունեին, այսինքն զագսավորված էին, իսկ նրանք, ովքեր նշանված են, կամ հանդիպել են իրար հետ, դուրս էին մնում այս կարգավորման դաշտից»։

Ամենից շատ դիտված