4 անչափահաս երեխաների 41-ամյա հայրը ցանկացել է կամրջից ցած նետվել. shamshyan.com
copy image url

4 անչափահաս երեխաների 41-ամյա հայրը ցանկացել է կամրջից ցած նետվել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:12 01-02-2024
Երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի կամրջից սպառնում է իրեն ցած նետել:

Ոստիկանները անվտանգ վայր են անցկացրել Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վ. Մ.-ին, ապա նրան տեղափոխել ոստիկանության Բազումի բաժին, որտեղ Վ. Մ-ին հայտնել է, որ սոցիալական անապահով ծանր պայմանների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:

Վ. Մ.-ն ամուսնացած է, խնամքին ունի 4 երեխա, և գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: