Նպատակը Հայաստանին Ռուսաստանի հետ թշնամացնելն է․ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին ծաղիկներ են խոնարհել 

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:45 31-01-2024
Այսօր՝ հունվարի 31-ին, մի խումբ քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին, որը պղծել էին օրեր առաջ։

«Այս գործողությունն ընդհանուր առմամբ տեղավորվում է հետխորհրդային տարածքում Արևմուտքի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում, նպատակն է ջնջել, պղծել այն պատմությունը, որը Հայաստանն ունի Ռուսաստանի հետ և, եթե գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնեն, ապա կլինի հաջորդ փուլը՝ թշնամացնել հետխորհրդային տարածքի երկրներին, տվյալ դեպքում՝ Հայաստանին Ռուսաստանի հետ և նախապատրաստել հայ ժողովրդին ևս, ինչպես նախապատրաստեցին ուկրաինացիներին, պատերազմի Ռուսաստանի դեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ դրան նպաստում է այսօրվա հակառուսական մթնոլորտը, որը գեներացվում է Հայաստանում իշխանության ներկայացուցիչների և արևմտյան 5-րդ շարասյան կողմից։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին: Հուշակոթողին ծաղկեպսակներ, ծաղիկներ էին խոնարհել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, վետերանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Երևանի դպրոցների աշակերտները: Իսկ հունվարի 28-ին համացանցում աղմկահարույց մի տեսանյութ էր տարածվել, որտեղ ինչ-որ մեկը հուշարձանի մոտից պոկում է ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք, հետո գետնին գցում նաև շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները:

Ամենից շատ դիտված