Մանդարին` 600 դրամ, նարինջ՝ 500. բացօթյա առևտուրը «եռում է»
copy image url

Մանդարին` 600 դրամ, նարինջ՝ 500. բացօթյա առևտուրը «եռում է»

Ներքին 1 տարի առաջ - 19:33 31-01-2024
Այսօր կեսօրին Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Երևանի պետական բժշկական համալսարանի հարևանությամբ մի խումբ քաղաքացիներ զբաղվում փողոցային առևտրով:

Ինչպես պարզ է դառնում լուսանկարներից, վաճառվում էին ինչպես միրգ, բանջարեղեն, այնպես էլ ձկնամթերք բաց՝ առանց հերմետիկ փաթեթավորման:



Հավելենք, որ այս հատվածում առևտրով զբաղվող քաղաքացիների շատ հաճախ կարելի է նկատել: Նշենք նաև, որ կեսօրից հետո նրանց թիվը խիստ կրճատվում է՝ հավանաբար պայմանավորված մարդկանց ավելի սակավ շարժով, ինչպես նաև եղանակային ցուրտ պայմաններով:



Չնայած առևտրականների կողմից սահմանված գնացուցակին՝ ապրանքների ակտիվ վաճառք, այնումենայնիվ, կա:

Ամենից շատ դիտված