«Քանի դեռ այս իշխանությունը կա, ոչ մի դրական տեղաշարժ չեմ կարողանում տեսնել այս ամենում»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, դատարանի բակում լրագորղների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը՝ անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել զոհվածների ծնողների նկատմամբ։
«Ամեն կերպ այնպես կպտտեն, որ ոստիկանները, կարմիրբերետավորներն արդար դուրս գան, որովհետև նրանք հասկանում են, որ եթե 1-2 հոգու դատեն, ապա հաջորդ անգամ այդ նույն ոստիկանը, կարմիրբերետավորը, այդ նույն ջիղով չի կարող պաշտպանել իշխանությանը»,- հավելեց զոհված զինծառայողի մայրը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին զոհված զինծատայողների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքիմոտ,որպեսզիկանխեին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցներիմուտքըսրբավայր։ Նրանք դեմ էին,որ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները մոտենան իրենց որդիների շիրիմներին։
Նիկոլ Փաշինյանի այցից րոպեներ առաջ, սակայն, կարմիրբերետավորները բռնի ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել զոհվածների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, նրանցից որոշներին պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նշենք նաև, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ դատարանը բավարարել է «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ փաստաբանի կողմից ներկայացված բողոքը և վերացրել ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում