Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։
Այս պահին պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում և սպասում են, որպեսզի «կոնտեյներ»-ը հատուկ տեխնիկայով դուրս բերեն թունելից։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: