Եռաբլուրում հուղարկավորվել կարելի է, բայց կարգավիճակ ստանալ՝ ոչ․ ՊՆ-ի հերթական «զավեշտը»
copy image url

Եռաբլուրում հուղարկավորվել կարելի է, բայց կարգավիճակ ստանալ՝ ոչ․ ՊՆ-ի հերթական «զավեշտը»

Ներքին 1 տարի առաջ - 16:00 29-01-2024
2023թ․ սեպտեմբեր ամսվա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ զոհվածներին ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռևս կարգավիճակ չի տվել, թեև թույլ է տվել, որ նրանք հուղարկավորվեն Եռաբլուր պանթեոնում։

Քանի որ կարգավիճակ չկա, չկա նաև պետական ֆինանսավորում թե՛ միանվագ և թե՛ ամսական կտրվածքով, որը կտրամադրվեր զոհվածների ընտանիքներին։

Տարբեր պետական պաշտոնյաներ կամ նրանց մերձավոր անձինք լղոզված տեղեկություններ են տարածում համացանցում՝ ընթացող ինչ-որ անհայտ «քննարկումների» մասին։

Իհարկե, դա ունի դժգոհ մարդկանց լռեցնելու նպատակ, բայց ի՞նչ է նշանակում «քննարկելը»։ Ի՞նչն է քննարկվում, որ տղաներն իսկապես զոհվե ՞լ են։

Իսկ գուցե քննարկողները հույս ունեն, թե հարյուրավոր զոհերին «ջոկջկելով» կարող են նրանց մեջ «բնական մահով» մահացածների՞ նաև գտնել։ Եթե այո՝ ի՞նչ նպատակով։ Ֆինանսավորման կրճատումների՞, թե՞ նաև Ադրբեջանին ցույց տալու, որ տեսե՛ք՝ մենք հնարավորինս խուսափել ենք ձեր մեղքով զոհվածներին ճանաչելու հանձնառությունից։

Այսինքն՝ հայաստանյան իրավասուները նաև այստե՞ղ են խոստացել առավելագույնս «սպիտակեցնել» Ադրբեջանին։

Տիգրան Աթանեսյան