ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Մոսկվայի և Մինսկի հարաբերությունների մասին, ասել է, որ իրավիճակը զարգանում է շատ մեծ եռանդով, ապրանքաշրջանառությունը կազմել է 42 մլրդ դոլար և շարունակում է աճել։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը շատ եռանդուն է զարգանում: Անցյալ տարվա առաջին 10 ամիսներին մեր ապրանքաշրջանառությունը, մեր տվյալներով, կազմել է 42,5 միլիարդ դոլար, այն անընդհատ աճում է»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ասել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ամենամեծ ներդրողն է և Բելառուսի տնտեսության մեջ ներդրել է 4 միլիարդ դոլար։