«Նման պնդումներն այնքան անհեթեթ են, որ մեկնաբանել անգամ չեմ ցանկանում»,- ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի՝ «ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը» գրառման,
Oragir.News-ի հետ զրույցում շեշտեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ «Հրապարակ»-ը գրել էր՝ «ընդդիմադիր պատգամավորները, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» են դարձել ՀՀ-ում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանների համար»։