Օդի ջերմաստիճանը կնվազի․ Երևանում սպասվում է ձյուն
copy image url

Օդի ջերմաստիճանը կնվազի․ Երևանում սպասվում է ձյուն

Ներքին 1 տարի առաջ - 11:47 22-01-2024
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Ամենից շատ դիտված