Դոնեցկի վրա հարվածները կդառնան ՄԱԿ ԱԽ-ի քննարկման առարկա. Զախարովա
copy image url

Դոնեցկի վրա հարվածները կդառնան ՄԱԿ ԱԽ-ի քննարկման առարկա. Զախարովա

Արտաքին 1 տարի առաջ - 08:06 22-01-2024
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Դոնեցկին և դրան արևմտյան երկրների մասնակցությունը քննարկման առարկա են դառնալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) միջոցառումներին, որոնց կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարվածներ Դոնեցկում խաղաղ քաղաքացիական օբյեկտներին, անմարդկային, նպատակաուղղված խաղաղ բնակչության սպանությունը, և արևմտյան երկրների մասնակցությունը, ովքեր աշխատում են հօգուտ Կիևի ռեժիմի ընդդեմ խաղաղ բնակիչների դառնալու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, որին կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը»,- ասել է Զախարովան։