Երևանում առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամին. shamshyan.com
copy image url

Երևանում առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամին. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:50 21-01-2024
Հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանը և հաղորդում ներկայացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հայրապետյանը Երևանի ավագանու Մայր Հայաստան դաշինքի անդամ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված