Ուղիղ եթեր

Կանաչի վաճառելու համար ՀԴՄ պետք չէ. առևտրականներ

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:30 21-01-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Անդրադառնալով տնտեսվարողների կողմից հարկային պարտավորություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ճամփեզրյա առևտուր անողներն էլ պետք է ՀԴՄ ունենան։

Oragir.News-ը առևտրականներից հարցրեց՝ ինչ կասեն վարչապետի նոր որոշման մասին։

«ՀԴՄ ունենանք կանաչի ծախելո՞ւ համար, մեջը 20 դրամ փող ա մնում»,- մեզ հետ զրույցում ասաց դրսում բանջարեղեն վաճառողներից մեկը։

Նրանցից մեկն էլ պատմեց, որ իր ապրանքը մի քանի անգամ իրենից վերցրել են՝ հաշվի չառնելով, որ վերջինս հաշմանդամ է։

Մանրամասները՝ տեսանյութում։