Քննարկվել են Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության հեռանկարները
copy image url

Քննարկվել են Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության հեռանկարները

Ներքին 1 տարի առաջ - 23:01 19-01-2024
Երեկ սկիզբ դրվեց ՀՀ կառավարության հետ մեր գործընկերության կարևորագույն փուլին. մեկնարկեց «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» (Գործընկերության շրջանակ) փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

Միջոցառումն առաջին քայլն է 2023 թվականի նոյեմբերի վերջից գործող Համատեղ ղեկավար կոմիտեի որոշումների իրականացման տեսանկյունից և նշանակում է համագործակցության և քայլերի ներդաշնակեցման նոր փուլ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուի և ՀՀ ԱԳՆ ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանի համանախագահությամբ կայացած Ծրագրային խմբերի համակարգողների մեկնարկային հանդիպումը միավորեց նախարարությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք Գործընկերության շրջանակի վերահսկման և իրականացման համար մշակված ութ Ծրագրային խմբերի համանախագահներն են:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ Համատեղ ղեկավար կոմիտեին, Գործընկերության շրջանակի իրականացմանը և UN INFO հարթակին՝ որպես ՄԱԿ-ի հաշվետվողականություն և թափանցիկություն գործիք ինչպես կառավարության, այնպես էլ հանրության լայն շերտերի հանդեպ:

Քննարկվել են նաև Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության հեռանկարները՝ խթանելու համատեղ գործողությունները ի շահ Հայաստանի ժողովրդի: