Գագիկ Խաչատրյանին կրկին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով
copy image url

Գագիկ Խաչատրյանին կրկին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով

Ներքին 1 տարի առաջ - 12:04 19-01-2024
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 19-ին, ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Գագիկ Խաչատրյանին, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։

Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է, իսկ անհրաժեշտ վիրահատությունը հնարավոր է միայն արտերկրում իրականացնել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Եվրոպական դատարան։

Ամենից շատ դիտված