Հրազդանցի գեղանկարիչը ահազանգում է՝ կտավները խոնավությունից փչանում են
copy image url

Հրազդանցի գեղանկարիչը ահազանգում է՝ կտավները խոնավությունից փչանում են

Ներքին 1 տարի առաջ - 20:37 18-01-2024
Հրազդանցի Հայկ Բարսեղյանը գեղանկարիչ է և երկար տարիներ աշխատում է բազմաբնակարան շենքի նկուղային հարկում՝ խոնավ և անմխիթար պայմաններում։ Սեփական արվեստանոց ունենալու համար բազմիցս դիմել է պատկան մարմիններին, բայց նրանց կողմից դրական արձագանք չի եղել։ Նկարիչը երեք հազարից ավել կտավներ ունի, որոնք խոնավության պայմաններում ճաքում և փչանում են։ Հայկ Բարսեղյանը ցավով է նշում, որ մոտ հարյուր կտավներից հիսունը փչացել է։

Աշխատանքների մի մասը նկարիչը վաճառում է չնչին գումարով, իսկ մնացած մասը պահպանելու պայմաններ չունի։ Արվեստանոցի համար տարածք ձեռք բերելու խնդրանքով նա 2023 թվականի նոյեմբեր ամսին դիմել է Հրազդանի համայնքապետարանին։

Համայնքապետարանը խոստացել է 100 քառ․ մ տարածք հատկացնել արվեստանոցի համար, սակայն մինչև այսօր խնդրին որևէ լուծում չի տրվել։

Ամենից շատ դիտված