Մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը ՀՀ-ն ֆիքսել էր իր տարածքային ամբողջականությունը
copy image url

Մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը ՀՀ-ն ֆիքսել էր իր տարածքային ամբողջականությունը

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 18-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ անկախության պատմության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք։ Նրա համոզմամբ՝ սա ֆունդամենտալ խնդիր է։

Վերջինս իր խոսքում նշեց, որ մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։ «Էլի եմ ասում. հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել. այսինքն՝ այն, ինչ դուք ասում եք, բոլոր գործողություններն ուղղված են և շարունակում են ուղղված լինել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ այս անվտանգային ընդհանուր մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումը հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, այսինքն՝ լինեն բացառիկ լեգիտիմ»,- ասաց նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ընդգծեց, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի բոլոր մյուս հայտարարությունները, այս դեպքում նույնպես, նա անդրադառնում է տարբեր թեմաների, որպեսզի պարտության մեղավորությունը բարդի ուրիշների վրա։ «Երբ 1991 թվականին անկախության հռչակագիր էինք ընդունում, և բոլորը սեպտեմբերի 21-ին գնացել էին դրա օգտին քվեարկելու, ինչի՞ մասին էին քվեարկում, մեր տարածքային ամբողջականությունը ֆիքսված չէ՞ր, իհարկե՛ ֆիքսված էր»,- ասաց նա։

Հարցին, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը ֆիքսելը երբվանի՞ց է դարձել ֆունդամենատալ խնդիր՝ մեր զրուցակիցը հակադարձեց, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը Հայաստանը շատ լավ ֆիքսել էր իր տարածքային ամբողջականությունը, սեփական զորքերով պաշտպանում էր առաջնագիծը։

Պողոսյանից նաև հետաքրքրվեցինք, թե գործող իշխանությունների քայլերը բավարա՞ր են ներկայումս Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ֆիքսելու համար՝ ինչին ի պատասխան նա նշեց, որ եթե բավարար լինեին, ապա այսօր այլ տրամադրություն կունենայինք, հաղթած և ավելի ինքնավստահ կլինեինք։ «Իսկ իրենք չե՞ն հասկանում, թե այսօր ինչ վիճակ է, շատ լավ էլ հասկանում են։ Պարզապես նրանք այլ նպատակ ունեն՝ ձգտում են իրենց իշխանությունը պահել և տարբեր սին օրակարգեր բերելով և մեկնաբանություններն այլ կերպ ներկայացնելով փորձում են արդրացնել իրենց գործողությունները»,- կարծում է նա։

Քաղաքագետը համաձայնեց այն դիտարկումների հետ, որ նման կերպ իշխանությունները ձգտում են հասարակության ուշադրությունը շեղել ավելի լուրջ խնդիրներից։ Նա ուշադրություն հրավիրեց հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցին, որում նա կրկին հավակնություններ էր դրսևորել Հայաստանի տարածքների նկատմամբ, հայտարարել էր, որ ոչ մի սանտիմետր հետ չեն քաշվելու և այլն։

«Ալիևը հայտարարեց՝ որտեղ կանգնած ենք, այնտեղ էլ մնալու ենք, եթե պետք լինի, դեռ մի բան էլ առաջ կգնանք։ Այս ամեն ինչը լինում է և անհրաժեշտ է պատասխան քայլեր ձեռնարկել և դիմագրավել թշնամու նկրտումներին»,- նշեց նա։

Թևան Պողոսյանը հավելեց, որ թշնամուն դիմագրավելու համար անհրաժեշտ է ռեսուրս ձևավորել, իսկ Հայաստանն այսօր ունի մի ռեսուրս՝ ազգային միասնությունը։ «Պետք է միավորվենք, որ կարողանանք մի բան անենք։ Քանի դեռ մենք պառակտում ենք, իրար բզկտում ենք ու չենք կարողանում այնպես անել, որ համայն հայությամբ մի բռունցք դառնանք, ունենալու ենք այս վիճակը։ Պարտված իշխանությունը կարող է միայն նոր պարտություններ բերել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:18 Տասնյակ հասցեներում ջուր չի լինի ապրիլի 22-ին և 23-ին
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»