Նիկոլ Փաշինյանի միակ մտահոգությունը սեփական աթոռն ու լափամանը պահելն է

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:32 18-01-2024
Նիկոլ Փաշինյանը երեկ իր հայտարարություններով ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում դիվանագիտական նրբություններին, չի տիրապետում նույնիսկ բանակցությունների տարրական կանոններին, չի էլ հասկանում, որ նմանատիպ հարցերի վերաբերյալ գոյություն ունեն միջազգային իրավունք ու կանոններ։ Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը բանակցային ոչ մի սկզբունքի մասին չխոսեց, փոխարենը խոսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում և հակադարձում է, իսկ հայկական կողմից որևէ սկզբունքի շուրջ չկա հստակ մոտեցում։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ այն, ինչ իմ տիրապետության տակ է, իմն է, իսկ Նիկոլ Փաշինյանը դրան զրո պատասխան է տալիս։

«Հայաստան» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ սահմանազատման և սահմանագծման համար սկզբունքային նշանակություն ունի սահմանամերձ բնակավայրերում անվտանգության պայմանների ստեղծումը, չի կարող այսօրվա օկուպացված քաղաքականության պայմաններում որևէ սահմանի շուրջ սահմանգծում լինել, որովհետև դա սպառնալիք է սահմանամերձ համայնքներին։

Պատասխանելով իշխանությունների մոտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հարցին՝ Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ մտահոգությունը սեփական աթոռն ու լափամանը պահելն է։ Նա հիշեցրեց տարիներ առաջ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված այն միտքը, որ եթե Նիկոլ Փաշինյանից իր կալոշը ուզեն նա չի տա, սակայն եթե Հայաստանի և Արցախի տարածքները ուզեն, կտա՝ պայմանով, որ ինքը մնա իշխանության։

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ որևէ ընդդիմություն չի կարող դեմ լինել արտահերթ ընտրությունների անցկացմանը, սակայն դրանք չեն կարող կայանալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք։

Մանրամասները՝ տեսանյութում․



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում