Ավինյանը Երեւանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել. Հրապարակ
copy image url

Ավինյանը Երեւանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել. Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:44 18-01-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկից հերթական վարկն է պատրաստվում վերցնել՝ Երեւանի Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը կառուցելու համար։ Վարկի գումարը կազմում է 60 մլն եվրո։

Փաստորեն, Ավինյանը Երեւանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել՝ դրանք փակելու բեռը թողնելով հետագա իշխանությունների ու սերունդների վրա։ Իսկ թե ինչի վրա են ծախսում բյուջեի հավաքագրումները, որոնց աճով այդքան հպարտանում են ՔՊ-ական իշխանությունները, պարզ չէ:



Ամենից շատ դիտված