Խաչատուրյանը Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ համագործակցության հարցեր է քննարկել
copy image url

Խաչատուրյանը Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Ներքին 1 տարի առաջ - 21:41 17-01-2024
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ: Հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը: Այս համատեքստում երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության դրական նախապայմանները և ներուժը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել երկկողմ օրակարգն ընդլայնելու, բազմոլորտ համագործակցությունը առաջմղելու համար:

Ամենից շատ դիտված