60 տարի դառը քրտինքով աշխատես, վերջում թողնես թուրքին, դուրս գաս. բռնի տեղահանված

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:19 15-01-2024
76-ամյա Ալվինա Զաքարյանը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել, երկար տարիներ աշխատել է որպես հաշվապահ։ Տարեց կինը դժվարությամբ է հաշտվում այն իրողության հետ, որի հետևանքով փախստական են դարձել, ընտանիքի անդամները իրարից հեռու են ապրում։ Զավակները Երևանում են, ինքն ու ամուսինը Գյումրիում, մյուսներն էլ այլ բնակավայրերում։

«Էն ինչի միջով մենք անցանք, ոչ ոքի չեմ ցանկանա։ Մենակ Աստված գիտի մեր քաշածը... Բլոկադա էր. սոված-ծարավ, գազ չկար, լույս չկար, հետո պատերազմն էլ մի կողմից։Մի գիշերվա մեջ ամեն ինչ որոշեցին, մեզ վռնդեցին մեր տներից։ 60 տարի դառը քրտինքով աշխատես, վերջում թողնես թուրքին, դուրս գաս։ Տանս պատերը պաչելով եմ դուրս եկել Արցախից»,-ասում է տիկին Ալվինան։

Զաքարյանների ընտանիքը սեպտեմբերի 29-ին է Արցախից բռնի տեղահանվել։ Սկզբում Ճամբարակում են ապրել, հետո տեղափոխվել Գյումրի։

Մանրամասները` տեսանյութում։