Պետք է այնպես անել, որ արցախցիների համար Գյումրիում ապրելը պայմանների եւ հնարավորությունների առումով դառնա գրավիչ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:29 15-01-2024
Գյումրիում գործող «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամը արդեն մի քանի ամիս է՝ շատ արցախցիների համար դարձել է աջակցության կենտրոն, որտեղ իրենց խնդիրներն ու կարիքները չեն անտեսվում. նյութականից մինչև հոգեբանական, ինչպես նաև կենտրոնում Արցախից բռնի տեղահանված անձանց համար կազմակերպվում են դասընթացներ։

Oragir.News-ը զրուցել է «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Նաիրա Սահակյանի հետ։

«Մենք 2020 թվականից հետո ունեինք փորձ նման իրավիճակներում աշխատելու համար։ Մենք աշխատել ենք ավելի քան 600 ընտանիքների հետ։ Հնարավորություն եղավ տվեցինք հիգենիայի փաթեթներ, հագուստներ, անկողնային պարագաներ։Երեք ամսից ավել աշխատում ենք, բայց պետք է այնպես անենք, որ Արցախից բռնի տեղահանված անձանց համար Գյումրիում ապրելը պայմանների եւ հնարավորությունների առումով դառնա գրավիչ»,-նշեց «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Նաիրա Սահակյանը։

Մանրամասները`տեսանյութում