Կախիչի համար մարզպետ են ազատում, բայց երբ բանակում մահվան դեպքեր են լինում, ոչ ոք պատասխանատվություն չի կրում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:32 14-01-2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին և դրան հաջորդած պաշտոնանկություններին, ասում է` Փաշինյանի հերթական շոուներից էր, որպեսզի հասարակությանը ապացուցի, որ ինքը շատ լավ է աշխատում։

«Փաշինյանը կախիչի, ցնցուղի համար կարող է մարզպետ ազատել, բայց երբ բանակում մահվան դեպքեր են լինում, ոչ ոք պատասխանատվություն չի կրում, չկան մեղավորներ, պատասխանատվության ենթարկվածներ»,-ասաց շիրակցի պատգամավորը։

Մհեր Մելքոնյանը անդրադարձել է նաև եկեղեցու դեմ սկսված արշավին, ինչպես նաև օրակարգ նետված խաղաղության պայմանագրին։

Մանրամասները`տեսանյութում

Ձեզ գուցե հետաքրքրի