Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև
copy image url

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Արտաքին 1 տարի առաջ - 16:53 13-01-2024
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուռնեն այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Կիև:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ այցի նպատակն է «շարունակել Փարիզի դիվանագիտական ջանքերը և հաստատել Ֆրանսիայի նվիրվածությունը իր դաշնակիցներին և քաղաքացիական բնակչությանը»:

Ժամանելով Կիև՝ Սեժուռնեն հայտարարել է, որ Ուկրաինան գրեթե երկու տարի պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու ապահովում Եվրոպայի անվտանգությունը:

«Ֆրանսիայի օգնությունը երկարաժամկետ է։ Կիև կատարած իմ առաջին ուղևորության ժամանակ հենց դա եմ եկել ասելու»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը: Նա նաև խոստացել է, որ Ֆրանսիայի իշխանությունների ներկայացուցիչները մի քանի այց կկատարեն Ուկրաինայի մայրաքաղաք՝ երկրի հրատապ կարիքները գնահատելու համար:

Ամենից շատ դիտված