Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև
copy image url

Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև

Արտաքին 2 տարի առաջ - 16:14 26-11-2022
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ժամանել է Կիև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ողջույններ Բելգիայի վարչապետին։ Մենք սկսում ենք բանակցությունները։ Համոզված եմ, որ դրանք առարկայական և օգտակար կլինեն երկու կողմերի համար»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում և տեսագրություն է տեղադրել հանդիպման սկզբից։

Շաբաթ օրը ավելի վաղ Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Մատեուշ Մորավիեցկին և Ինգրիդա Սիմոնիտեն ժամանել են Կիև և իրենց ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ ստորագրել են համատեղ հայտարարություն։

Ամենից շատ դիտված