2023 թվականին սննդային թունավորման դեպքերի աճ է գրանցվել. ՍԱՏՄ ղեկավար
copy image url

2023 թվականին սննդային թունավորման դեպքերի աճ է գրանցվել. ՍԱՏՄ ղեկավար

Ներքին 1 տարի առաջ - 15:39 12-01-2024
2023 թվականի ընթացքում ՍԱՏՄ-ն իրականացրել է 2500 վերահսկողական միջոցառում, այս մասին հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։

«Հայտնաբերվել է 1374 խախտում և կիրառվել է վարչական պատասխանատվություն»,-հայտնեց Հայրապետյանը։

Անդրադառնալով սպանդանոցներին՝ ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ 2023-ի դրությամբ առկա են եղել 101 սպանդանոցներ, 2022-ին այդ թիվը եղել է 99։ Դինամիկան, նրա խոսքով, դանդաղ է։

«271 սպանդանոցների նկատմամբ իրականացվել է վերահսկողություն, 34 տոկոսի մոտ խախտումներ են հայտնաբերվել»։

2023 թվականին սննդային թունավորման դեպքերի աճ է գրանցվել՝ 15 դեպք. 2022 թվականին գրանցված է եղել թունավորման 7 դեպք։

«Ռիսկային են համարվում հանրային սննդի կետերը։ Արձանագրված 15 դեպքից 8-ը գրանցվել է հանրային սննդի կետերում, 4-ը՝ մանկապարտեզներում, 1-ը՝ դպրոցում, 1-ը՝ ամառային ճամբարում, 1-ը՝ իրացման կետում»,-ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Ամենից շատ դիտված