Կառավարությունը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկը և դրան կից շինություններն ու հողամասը փոխանցել է պաշտպանության նախարարությանը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
«Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված շենք-շինությունները տրամադրել ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով, այն է՝ ուսումնական զորամաս ստեղծելու համար»,- նշված է նախագծում։