Նիկոլ Փաշինյանի սանիկը նշանակվեց Արմավիրի մարզպետ
copy image url

Նիկոլ Փաշինյանի սանիկը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Ներքին 1 տարի առաջ - 11:29 11-01-2024
Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Համապատասխան որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնանկ արվեց հունվարի 5-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցի շրջանակներում։

Նշենք, որ Դավիթ Խուդաթյանը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Փաշինյանի սանիկն է: