Հունվարի 5-ին, 14։50-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտ, որտեղ հայտնաբերել են գետնին ընկած տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Տ․-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ճոպանողու ավտոկայանատեղիում հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահույթուն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: