Գորիսում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել
copy image url

Գորիսում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել

Ներքին 1 տարի առաջ - 17:30 09-01-2024
Գիշերվանից սկսած Գորիսում ուժգին քամի է։

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։

Գորիսի համայնքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է դեպքի վայրերում, արձանագրել ավերածությունները. այժմ հաշվարկվում են վնասի չափերը: