Բուհերի ընդունելության քննությունների 1-ին փուլում հայտագրվել է 9 672 դիմորդ
copy image url

Բուհերի ընդունելության քննությունների 1-ին փուլում հայտագրվել է 9 672 դիմորդ

Ներքին 1 տարի առաջ - 16:05 09-01-2024
Բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլում հայտագրվել է 9 672 դիմորդ. տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։

«Հանձնվելու է 16 861 դիմորդ/քննություն: Հայտագրվածներ թվով 1-ին տեղում անգլերենն է՝ 5021 հոգի, հաջորդում են մաթեմատիկան՝ 4185, և հայոց լեզուն՝ 3228 դիմորդով: Աշխարհագրություն հայտագրել է 56 հոգի, ֆրանսերեն՝ 32, գերմաներեն՝ 30, իսպաներեն՝ 1 հոգի: Իտալերեն և պարսկերեն հանձնողներ այս փուլում չեն լինելու»,-նշում են ԳԹԿ-ից։