Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է
copy image url

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Ներքին 1 տարի առաջ - 12:29 09-01-2024
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Հանրապետության առաջին նախագահը 79 տարեկան է։

Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան: 1968-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիական ֆակուլտետի արևելագիտության բաժինը: 1971-ին ավարտել է Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987-ին՝ դոկտորական թեզ:

1972-78 թթ. աշխատել է Հայաստանի Ա.Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող: 1978-85 թթ. վարել է Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտոնը: 1985-ից աշխատում է նույն հաստատությունում, որպես ավագ գիտաշխատող:

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում:

1988 թ. դեկտեմբերի 10-ից 1989 թ. մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին բանտարկված է եղել:

1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետև՝ նախագահ:

1989-ի օգոստոսի 27-ին ընտրվել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի մայիսի 20-ին կրկին ընտրվել է հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990թ․ օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ:

1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Այս պաշտոնում վերընտրվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին:

Առաջին նախագահը 1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

Տեր-Պետրոսյանը 2007թ․ վերադարձավ ակտիվ քաղաքականություն՝ մասնակցելով 2008թ․ նախագահի ընտրություններին և գլխավորելով ընդդիմադիր շարժումը։ 2008 թ. փետրվարի 19-ի ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։

2012թ․ գլխավորել է ընդդիմադիր «Հայ Ազգայի Կոնգրես» դաշինքի ցուցակը, և ՀԱԿ-ը 7 տոկոս ստանալով՝ խորհրդարանական խմբակցություն ունեցավ։ 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ: Նա գլխավորել է ՀԱԿ համամասնական ցուցակը նաև 2017 և 2021թ․ ԱԺ ընտրություններում։