Մենք չենք քննադատում այլ բացահայտում ենք իշխանության ապազգային կեցվածքը. հոգևորական

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:00 09-01-2024
«Իշխանությունները եկել են ու գնացել, բայց եկեղեցին մնացել է, ժողովրդի և եկեղեցու մեջ պատնեշ չկա և ոչ ոք չի կարող ստեղծել պատնեշ»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի թեմի հոգևորական Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Քահանայի խոսքով` եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում, եկեղեցին ազգի պահպանության հարցում վաստակ ունի և բարոյական իրավունք ունի իր պահպանած ազգի հարցերով զբաղվելու։

«Մենք չենք քննադատում իշխանություններին, մենք բացահայտում ենք իշխանության ապազգային կեցվածքը։ Երբ եկեղեցին քաղաքական անցուդարձի մեջ նկատում է վտանգ և բարձրաձայնում է այդ մասին, չի նշանակում, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը»,- ընդգծեց Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Շիրակի թեմի առաջնորդը անդրադարձել է նաև Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի տարեմուտի ուղերձին։

Մանրամասները` տեսանյութում։