Իրանի հետ ճեղքում կիրականացվի արտահանման մասով․ Վահան Քերոբյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:22 08-01-2024
2024 թվականին կայցելեմ Իրան. այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։

«Իրանում քննարկումներ կանցկացվեն, թե ինչպես կարելի է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք բեկման հասնել Իրան հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման առումով»,- ընդգծեց նախարարը։

Քերոբյանն ասաց, որ նման քննարկումներ իրանական կողմի հետ այժմ էլ են անցկացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։