Հրադադարի խախտման և դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
copy image url

Հրադադարի խախտման և դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Ներքին 1 տարի առաջ - 17:40 07-01-2024
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական զորքերը ներխուժել են Սոթքի հանքավայր։ Այս առնչությամբ կապվեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ։

«Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը»:

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ հակառակորդը հրադադարի խախտում է իրականացրել, ինչպես նաև արձանագրվել է դիվերսիոն ներթափանցման փորձ։

Թորոսյանը նաև հայտնեց, որ հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ: