Քիչ սգացեք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են․ Գեղամ Ստեփանյան
copy image url

Քիչ սգացեք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են․ Գեղամ Ստեփանյան

Ներքին 1 տարի առաջ - 11:51 07-01-2024
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․

««Իրատես եղե՛ք» սառը ուտեստով կերակրում են ընդամենն ամիսներ առաջ որբացածին, որի ծնողը չի մեռել, այլ նրան բռնությամբ զրկել են ծնողից:

Իրատես եղե՛ք, ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը:

Իրավունք և արժեքներ կարևոր չեն, ասում են, կարևորը՝ իրատես եղեք…

Ու, հա, քիչ սգացե՛ք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…»։