Մասիս համայնքում շինարարական եռուզեռ է, հուսով եմ, որ մեր երկրում կլինի խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում նշեց Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանը՝ անդրադառնալով խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրերին։
Նորայր Հակոբյանը շեշտում է, որ արժանապատիվ խաղաղությունն ամենակարևոր գործոնն է, որպեսզի կարողանան իրագործել իրենց բոլոր ծրագրերը։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ 12500 արցախցի հաստատվել է Մասիս խոշորացված համայնքում, և ողջ համայնքը՝ համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ, մի բռունցք դարձած լծվեց արցախահայությանն աջակցելու գործին։
«2024 թվականի հունվարի դրությամբ Արցախից բռնի տեղահանված շուրջ 8500 բնակիչ հիմնավորվել է Մասիս համայնքում, չնայած հիմնավորվել բառը մենք չենք ընդունում, քանի որ վստահ ենք և հույս ունենք՝ պետք է լինի այնպես, որ արցախցին նոր ծիլեր տա Արցախ աշխարհում, ու երբևէ չենք կարող համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն այս պահին գտնվում է թշնամու տիրապետության տակ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսնյութում։