2024-ից կփոխվի ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. Սվաջյան
copy image url

2024-ից կփոխվի ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. Սվաջյան

Ներքին 1 տարի առաջ - 12:12 05-01-2024
Հանրակրթության ոլորտում 2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. նախարարությունը մեկնարկում է նոր ձևաչափով ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ 2024 թվականին հիմնականում ուսուցիչների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված նոր ձևաչափով ծրագիր են իրականացնելու:

«Փոխվելու է հանրակրթական դպրոցների հերթական ատեստավորման և վերապատրաստման ողջ գործընթացը, որի շրջանակում ուսուցիչները արդեն ոչ թե ստանդարտ մոդուլով կանցնեն վերապատրաստում, այլ կիրականացվի նրանց կարիքի գնահատում, այնուհետև այդ կարիքներին համապատասխան ուսուցիչները վերապատրաստման մասնակցելու հնարավորություն կունենան։ Ատեստավորման գործընթացը նույնպես այլ ձևով կիրականացվի։

Նշեմ, որ վերապատրաստումը իրականացվելու է չորս մակարդակներով, քանի որ մենք ունենք ավելի թույլ կարողություններով ուսուցիչներ, որոնց հետ ավելի ինտենսիվ աշխատանքն է պետք իրականացնել, այլ ոչ թե հինգ տարին մեկ անգամ։ Օրինակ՝ մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների համար ատեստավորման և վերապատրաստման տևողությունը սահմանել ենք մեկ տարի։ Ունենք նաև փորձառու ուսուցիչներ, որոնք հենց իրենք վերապատրաստողներ են, և, բնականաբար, այս ուսուցիչներին ներկայացվող թե՛ վերապատրաստումները, թե՛ նրանց ատեստավորմանը ներկայացվող պահանջները բոլորովին այլ են լինելու»,- ասաց նախարարի տեղակալը։

Սվաջյանը կարևորեց, որ 2024 թվականին վերապատրաստման գործընթացը ներդրվելու է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում՝ ընդգծելով, որ այս ոլորտում երբևէ մասնագիտական ուղղություններին ուղղված վերապատրաստումներ և ատեստավորման գործընթաց չի իրականացվել։

«Առաջիկայում ՄԿՈՒ ոլորտում կհայտարարենք մի քանի ուղղություններ, որտեղ ունենալու ենք վերապատրաստման գործընթաց և, բնականաբար, դրան հաջորդող ատեստավորման գործընթաց»,-ասաց Սվաջյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ ՄԿՈւ ոլորտում վերապատրաստման գործընթացը բոլորովին այլ ձևաչափով է իրականացվելու, որովհետև այստեղ շատ կարևոր է ոչ միայն տեսական գիտելիքների ստուգման գործընթացը, այլ նաև գործնական կարողությունները։

«Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ միայն կարողությունների զարգացման ուղղված մի գործընթաց է լինելու, այլ նաև զուգակցվելու է խրախուսման մեխանիզմներով. կլինի դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամ և համապատասխան հավելավճարներ՝ 30,40, 50 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Սվաջյանի խոսքով՝ 2024 թվականի կարևոր նախագծերից է նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որը նոր չէ, բայց լայն ծավալով և թափով ընթանալու է։ 2024 թվականի սկզբին ծրագրի շրջանակում մեկնարկելու է 200-ից ավելի դպրոցների և կրթահամալիրների շինարարությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ