Աշխատավարձերը եռապատկելու համար դեռ մի քանի ժամ ունեք. Գաբրիելյանը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:54 07-06-2022
Աժ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացնում է 2021 թվականի բյուջեի կատարողականը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը, ասաց, որ ուսուցիչները դեռ մի քանի ժամ ունեն, որը լավ առիթ է՝ աշխատավարձը եռապատկելու համար.

«Այն ուսուցիչները, ովքեր ատեստավորված չեն, իրենց դրույքաչափը մոտավորապես 100-110 հազար դրամ է, կամավոր ատեստավորում անցնելուց հետո դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, և հաշվի առնելով, որ ատեստավորում անցնելուց հետո ուսուցիչների աշխատավարձը 30-50 % է բարձրանալու, այդ բարձրացումը հաշվարկվելու է նոր դրույքաչափով, որը կստացվի 260-300 հազար դրամ: Մենք նախատեսում ենք, որ այս տարի դիմորդ ուսուցիչների քանակը նախորդ տարվա համեմատ ավելի շատ կլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված