Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո
copy image url

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո

Ներքին 1 տարի առաջ - 19:13 04-01-2024
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:

Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին: Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելելով քաղաք Երևան Պուշկին 56Ա։ Պաշտպանին կարելի է դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։

Ամենից շատ դիտված