Երևանում ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու ՎԱԶ 217230-ը. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Երևանում ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու ՎԱԶ 217230-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:32 04-01-2024
Երեկ՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեի դիմաց, ճակատ ճակատի բախվել են Նոր Խարբերդի բնակիչ, 62-ամյա Սիմոն Փ.-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Ա.-ի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սիմոն Փ.-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Հարություն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված