ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից
copy image url

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից

Ներքին 1 տարի առաջ - 11:14 04-01-2024
Կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Համապատասխան հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ նախօրեին Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման և կահավորման որակից ու հայտարարել, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը։