Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել
copy image url

Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել

Ներքին 1 տարի առաջ - 10:45 04-01-2024
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները:

Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել:

Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:

Ցավակցություններս իրանի ժողովրդին»: