Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ե․-ն իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել: Ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը:
Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: