Երեկ՝ հունվարի 2-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ կյանքը:
Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմինե Խ․-ն է, և որ նրան տանը կացինով հարվածել է նախկին ամուսինը՝ Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արեն Փալանջյանը։
Ոստիկանները հայտանբերել ու բերման են ենթարկել կասկածյալին: «Սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: