Չնայած ՀՆԱ-ի աճին, ժողովուրդն իրականում աղքատացել է․ տնտեսագետ
copy image url

Չնայած ՀՆԱ-ի աճին, ժողովուրդն իրականում աղքատացել է․ տնտեսագետ

Ներքին 1 տարի առաջ - 16:10 02-01-2024
Տնտեսագետ Աղասի Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ժողովուրդը աղքատացել է․․․ 2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4 972 դոլարից մինչև 7 018 դոլար, այսինքն 41 տոկոսով, սակայն ժողովուրդը իրականում աղքատացել է։

2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10% շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ:

Ինչպես երևում է գծապատկերում մինչև 128 հազար դրամ ստացողները 3.5 տոկոսային կետով աճել են համեմատած 2021-ի։ 128-256 հազար դրամ ստացողների թիվը կրճատվել է 1.9 տոկոսային կետով։

Նշեմ որ տվյալները ճշգրտվել են 2022 թվականի վերջի գներով։

Ամենից շատ դիտված