Հանրայինը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել․ Մայր Աթոռի պարզաբանումը
copy image url

Հանրայինը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել․ Մայր Աթոռի պարզաբանումը

Ներքին 1 տարի առաջ - 21:54 31-12-2023
Oragir.News-ը տեղեկացրել էր, որ այս տարվա 00։00-ից առաջ սպասվող ուղերձներում չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը։

Մայր Աթոռը պաշտոնական պարզաբանում է ներկայացրել․

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,- գրված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված